ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում:
Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բուժում է ստանում:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում անվանի մարզչին և մարզիկին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–