Սվիդլեր – Արոնյան. հավակնորդների շախմատային մրցաշարի 4–րդ տուր (LIVE)

15.03.2016, 16:08
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեքշաբթի հանդիպում է ռուս Պետեր Սվիդլերի հետ Մոսկվայում անցկացվող հավակնորդների շախմատային մրցաշարի չորրորդ տուրում։
Սվիդլեր – Արոնյան. հավակնորդների շախմատային մրցաշարի 4–րդ տուր (LIVE)
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեքշաբթի հանդիպում է ռուս Պետեր Սվիդլերի հետ Մոսկվայում անցկացվող հավակնորդների շախմատային մրցաշարի չորրորդ տուրում։

Չորրորդ տուրի մյուս հանդիպումներն են` Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Անիշ Գիրի (Հոլանդիա)։ 

Արոնյանը կիրակի օրն անցկացված երրորդ տուրում սև խաղաքարերով հաղթանակ տարավ Տոպալովի նկատմամբ և երկու միավոր հավաքեց` հասնելով առաջատարներ Վիշվանաթան Անանդին և Սերգեյ Կարյակինին։

Առաջատար ութ գրոսմայստերների մասնակցությամբ և 420 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է Մոսկվայում մարտի 11–ից 29–ը։ Մրցաշարի հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կխաղա աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ -0-