«Զվարթնոց»–ի աշխատակիցը գտել է ուղևորի կորցրած 5000 դոլարը և վերադարձրել նրան (ՖՈՏՈ)

11.10.2019, 11:25
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը գտել է ուղևորի կորցրած գումարը։
«Զվարթնոց»–ի աշխատակիցը գտել է ուղևորի կորցրած 5000 դոլարը և վերադարձրել նրան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը գտել է ուղևորի կորցրած 5000 դոլարը և վերադարձրել տիրոջը։

«Շնորհակալություն ենք հայտնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցներին, ովքեր հերթական անգամ իրենց աշխատանքով ցույց տվեցին իրենց պրոֆեսիոնալ լինելը:
Ավիացիոն անվտանգության աշխատակցի կողմից հայտնաբերվեց ուղևորի կորցրած 5000 ԱՄՆ դոլարը և վերադարձվեց վերջինիս:
Թեև մեր աշխատակիցները միշտ պատրաստակամ են աջակցել մեր ուղևորներին, սակայն հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,– ասվում է օդանավակայանի Facebook–ի էջում։ -0-