YouTube–ում առաջին անգամ տեսանյութը հավաքել է ավելի քան 10մլրդ դիտում (ՎԻԴԵՈ)
11:03
14 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. YouTube–ում առաջին անգամ տեսանյութը հավաքել է ավելի քան 10մլրդ դիտում։ Դա Baby Shark Dance մանկական երգն է, հաղորդում է hitech.vesti.ru–ն։
Տեսանյութի ստեղծողներն են Pinkfon հարավկորեական ընկերությունը։ Տեսանյութում երեխաները երգում ու պարում են անիմացիայի ֆոնին։
Տեսանյութի հաջողությունը նշել են Facebook–ում։ Ընկերությունից ընդգծել են, որ դիտումների քանակը գերազանցում է Երկիր մոլորակի բնակչության թիվը։ Եթե գումարենք բոլոր դիտումները, ապա դրանց ընդհանուր տևողությունը կկազմի ավելի քան 43 հազար տարի։–0–