Երևանի քաղաքապետարանի 100 ավտոբուսների մրցույթը հայտարարվել է (ՖՈՏՈ)

29.04.2020, 10:13
Երևանի քաղաքապետարանի 100 ավտոբուսների մրցույթը հայտարարվել է․ նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով ավտոբուսներ, ՖՈՏՈ
Երևանի քաղաքապետարանի 100 ավտոբուսների մրցույթը հայտարարվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։ 

Ըստ գրառման՝ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: 

«Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

 Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը: