Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն. Սուրենյան

06.10.2020, 10:05
Սուրենյանը լավ լուր ունի
Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Загружается новость ... "Лево"

Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։-0-