Ուրուգվայում կկառուցվի COVID-19-ի զոհերին նվիրված առաջին հուշահամալիրը (ՎԻԴԵՈ)
10:40
22 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Gómez Platero ճարտարապետական բյուրոն Ուրուգվայում կտեղադրի աշխարհի առաջին հուշահամալիրը` նվիրված COVID-19-ի զոհերին: Հուշահամալիրի նախագիծը հրապարակված է ArchDaily կայքում, հաղորդում է Daily Afisha-ն։
Загружается новость ... "Лево"
Հսկայական հուշարձանը, ճարտարապետների մտահղացմամբ, պետք է խորհրդանշի հույսը անորոշության պահերին, և կոչվում է ուղղակի «Համավարակի համաշխարհային հուշահամալիր»: Շինությունը այցելուների համար կծառայի որպես մտորումների վայր (այնտեղ միանգամից կարող է լինել 300 մարդ):
Այժմ բյուրոն և Ուրուգվայի իշխանությունները օվկիանոսում հարմար վայր են ընտրում հուշահամալիրի համար: Կառույցը ինքնին առաջարկվում է հավաքել նախօրոք, այնպես որ դրա տեղադրման ընթացքում այն նվազագույն ազդեցությունն ունենա այդ վայրում շրջակա միջավայրի վրա: Իսկ հարթակի կենտրոնում գտնվող անցքի մեջ հնարավոր կլինի դիտել օվկիանոսին:-0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում