Տիմատին և Անաստասիա Ռեշետովան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո (ՖՈՏՈ)

11.09.2020, 13:17
Տիմատին և Անաստասիա Ռեշետովան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո. ՖՈՏՈ
Տիմատին և Անաստասիա Ռեշետովան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռեփեր Տիմատին (Տիմուր Յունուսովը) բաժանվել է Անաստասիա Ռեշետովայից 6 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին Անաստասիան հայտնել է իր Instagram-ի էջում:


«Այս տարին շատերի համար ամրության ստուգման տարի էր, սակայն մեր միությունը դրան չդիմացավ: Մենք այլևս մեկ չենք, այր ու կին չենք, միասին չենք ապրում: Հիասքանչ 6 տարիներ սկսած մեր առաջին հանդիպումից մինչև այս ամառը: Սակայն այս կյանքում չկա ոչ մի հավիտենական բան և ամեն բան ավարտվելու հատկություն ունի»,- գրել է Ռեշետովան:

Մոդելը հիշեցրել է, որ իրենց բաժանման մեջ ներգրավված չեն կողմնակի մարդիկ: Նա հավատում է, որ իրենց ու Տիմատիին կհաջովի լավ հարաբերություններ պահպանել հանուն իրենց ընդհանուր որդու՝ Ռատմիրի, ով հոկտեմբերին կդառնա 1 տարեկան:

«Ներիր ինձ անցած ամեն բանի համար: Ես խոստանում եմ մեր որդուն դաստիարակել իր հոր հանդեպ սիրո մեջ»,- գրել է նա:

Աստղային զույգի բաժանման մասին լուրերը շրջանառվում էին այս տարվա հուլիսից, երբ Տիմատին և Ռեշետովան մեկնեցին հանգստի տարբեր տեղեր: Տիմատին դստեր՝ Ալիսայի և մոր՝ Սիմոնայի հետ հանգստանում էին Հունաստանում, իսկ Անաստասիա Ռեշետովան որդու հետ մեկնել էին Ֆրանսիա՝ Տիմատիի հոր մոտ: -0-

 - рис.1