Շրի Լանկայի պայթյունների զոհերի թիվը հասել է 290–ի

22.04.2019, 12:37
Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st լրատվական պորտալը տեղեկացրել էր 262 զոհերի մասին։
Շրի Լանկայի պայթյունների զոհերի թիվը հասել է 290–ի
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի օրը Շրի Լանկայի տարածքում որոտացած մի շարք պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290–ի, վիրավորների թիվը կազմում է մոտ 500։

Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, երկուշաբթի հայտնում է Hindustan Times թերթը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st լրատվական պորտալը տեղեկացրել էր 262 զոհերի մասին։

Կիրակի օրը մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում Սուրբ Հարության ծառայությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաև մայրաքաղաքի կենդանաբանական այգու և Դեմատագոդա շրջանում։

Ծայրահեղական ոչ մի խմբավորում այս պահի դրությամբ պայթյունների համար պատասխանատվություն չի վերցրել։ -0-