433.09
4.17
413.45
+12
Եղանակը Երևանում
Հայ

Էմի Ուայնհաուսի զգեստը վաճառվել է 43,2 հազար ֆունտով

10:39
30 Նոյեմբերի 2011

Լոնդոնի Kerry Taylor աճուրդի տունը երեքշաբթի Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ 43,2 հազար ֆունտ ստեռլինգով վաճառել է բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի զգեստը, որով երգչուհին հանդես է եկել «Back to Black» ամենահաջողված ալբոմի շապիկին, զգեստի դիմաց վճարված գումարը գրեթե չորս անգամ գերազանցում է սկզբնական արժեքը, նշվում է աճուրդի տան տեղեկատվության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Զգեստի նախնական գնահատականը կազմում էր 10-20 հազար ֆունտ ստեռլինգ: Այն գնել է Չիլիի նորաձևության թանգարանի հիմնադրամը:

2006թ.-ին Ուայնհաուսի ոճաբան Լուիզ Ուինվուդը դիմել է թայլանդցի դիզայներ Դիսայային (Disaya), ով Լոնդոնի Սընթ-Մարթի քոլեջի ուսանողուհի էր, խնդրելով զգեստ տրամադրել գովազդ նկարահանելու համար:
«Back to Black» ալբոմը Ուայնհաուսի երկրորդ ալբոմն էր: Սակայն երգչուհին դեռ այդքան էլ հայտնի չէր, այդ պատճառով շատ ոճաբաններ հրաժարվում էին համագործակցել նրա հետ: Դիսայան, ով այն ժամանակ Մեծ Բրիտանիայում զբաղվում էր հագուստի նոր շարքի ներկայացմամբ, ընդունեց առաջարկը՝ համարելով, որ իր երիտասարդական և համարձակ ոճը համապատասխանում է Ուայնհաուսին:

Ուինվուդը նկարահանումների համար մի քանի զգեստ ընտրեց, սակայն վերջում որոշվեց, որ ամենաշատը Ուայնհաուսին համապատասխանում է փոքրիկ, կրեմագույն շիֆոնե զգեստը՝ մանր, կարմիր գնդիկներով:
Գովազդի նկարահանումից հետո զգեստը վերադարձրեցին դիզայներին, և այս ընթացքում այն գտնվում էր Դիսայայի մոտ: Հուլիսին երգչուհու հանկարծակի մահից հետո Դիսայան որոշեց վաճառել այն: Ստացված միջոցները կփոխանցվեն Էմի Ուայնհաուսի հիմնադրամի հաշվին:

Իր ողջ կյանքի ընթացքում երգչուհին պայքարել է ալկոհոլի և թմրանյութերի կախվածության դեմ, մի քանի օր առաջ հրապարակվեց նրա մահվան եզրակացությունը, ըստ հետաքննության՝ երգչուհին մահացել է «հանգամանքների դժբախտ բերումով» և ալկոհոլի չարաշահման հետևանքով:

Ուայնհաուսի մահից հետո նրա ծնողները հայտարարել են հիմնադրամի ստեղծման մասին, որն օգնելու է երիտասարդներին կախվածության դեմ պայքարի և վերականգնման հարցում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով