Սննդաբանները գերճնշումից պաշտպանող միրգ են խորհուրդ տալիս

22.07.2020, 16:03
Այս միրգն իր մեջ պարունակում է մի շարք սննդարար նյութեր, ներառյալ՝ կալիում, վիտամին C և վիտամին E
Սննդաբանները գերճնշումից պաշտպանող միրգ են խորհուրդ տալիս
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մասնագետները պնդում են, որ մանգոն կարող է նվազեցնել գերճնշման զարգացման ռիսկը, գրում է «Профиль» ամսագիրը՝ հղում անելով Express-ին:

Загружается новость ... "Лево"
Այս միրգն իր մեջ պարունակում է մի շարք սննդարար նյութեր, ներառյալ՝ կալիում, վիտամին C և վիտամին E. Միասին, դրանք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի վրա և ամրապնդում այն: Բացի այդ, մանգոն արգելափակում է սթրեսի հորմոնի արտազատումը, ինչն արյունատար անոթների կտրուկ նեղացում է առաջացնում:

Սննդաբանները խորհուրդ են տվել ամեն օր մանգո օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ չորացրած տեսքով։ Այս մրգից նաև կարելի է հյութ պատրաստել, ինչը նախաճաշի հիանալի հավելում կդառնա։-0-