412.08
5.15
388.17
+16
Եղանակը Երևանում
Հայ

Շրջակա միջավայրի նախարարը որսի սիրահարներին կոչ է արել դրսևորել գիտակից վարք (ՖՈՏՈ)

14:15
25 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-յան իր էջում բեզոարյան այծի ձագերի լուսանկար է հրապարակել, որն արվել է Խոսրովի անտառում։ 

Նա նշել է, որ բեզոարյան այծը գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i): 

Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ: 

Загружается новость ... "Лево"
Բեզոարյան այծի տեսակի արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են և գրանցված միջազգային ու հայկական կարմիր գրքերում: 

Նախարարը ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին և պարզապես որսի սիրահար ՀՀ քաղաքացիներին հորդորել է դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում։ 

«Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»,- ասվում է Ռոմանոս Պետրոսյանի գրառման մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում
12:00
31 Հունվարի 2023
Մել Գիբսոնն այցելել է հայկական եկեղեցի (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնն այցելել  է հայկական եկեղեցի. ՖՈՏՈ
21:09
29 Հունվարի 2023
Ռոնալդուի կինը տոնել է ծննդյան օրը հայկական ռեստորանում (ՖՈՏՈ)
Ռոնալդուի կինը՝  Ջորջինա Ռոդրիգեսը 29-ամյակը տոնել է հայկական ռեստորանում. ՖՈՏՈ
15:35
25 Հունվարի 2023
Մասնագետները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
Բժիշկները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
14:53
25 Հունվարի 2023
The Guardian–ը անդրադարձել է Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին