Շիրակի մարզի համայնքներից մեկում կորոնավիրուսի դեպք է գրանցվել․ նրա հարազատները մեկուսացվել են

25.04.2020, 13:24
Շիրակի մարզի համայնքներից մեկում կորոնավիրուսի դեպք է գրանցվել․ նրա հարազատները մեկուսացվել են
Շիրակի մարզի համայնքներից մեկում կորոնավիրուսի դեպք է գրանցվել․ նրա հարազատները մեկուսացվել են
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ Այս մասին ասվում է Արթիկի համայնքապետարանի Facebook-յան էջում։

Ըստ գրառման՝ Արթիկի բանակչի մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։

Загружается новость ... "Лево"
«Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ ենք անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով:-0-