Շերոն Սթոունը ռուս տատիկի բաղադրատոմսով ուտեստ է պատրաստել և հայտնել ուտեստի գաղտնի բաղադրիչը (ՎԻԴԵՈ)

17.04.2020, 17:01
Շերոն Սթոունը բիֆստրոգանով է պատրաստել և հայտնել ուտեստի պատրաստման գաղտնիքը, որը նրան իր ռուս տատիկն է փոխանցել․ ՎԻԴԵՈ
Շերոն Սթոունը ռուս տատիկի բաղադրատոմսով ուտեստ է պատրաստել և հայտնել ուտեստի գաղտնի բաղադրիչը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը իր Instagram-յան էջում ցույց է տվել, թե ինչպես է իր ռուս տատիկի բաղադրատոմսով ուտեստ պատրաստում։

Загружается новость ... "Лево"
Տեսանյութում դերասանուհին խոհանոցում իր որդու հետ է․ տղան ափսեներն է լվանում, իսկ Շերոնը ընթրիքի համար բիֆստրոգանով է պատրաստում։

«Ես գաղտնի բաղադրիչ եմ ավելացրել, որն, իհարկե, ինձ իմ ռուս տատիկն է փոխանցել։ Պետք է մի փոքր շոկոլադ ավելացնել դրա մեջ և չմոռանաք թթվասերը»,- ասել է Սթոունը։

Վերջում նա ուրախ կարանտին է մաղթել իր հետևորդներին։-0-