Ռուսաստանում 2 հայ երիտասարդ փրկել են երկրորդ հարկի պատուհանագոգին նստած 2-ամյա երեխային (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում երկու հայ երիտասարդ իջեցրե են պատուհանագոգին նստած 2-ամյա երեխային։
«Պետք չէ մեր մասին գրել, մենք հերոսնեչ չենք»,- ամաչելով ասել է Կրասնոդարի 30-ամյա բնակիչ Ռաֆիկ Չալուկյանը։ Հենց նա է իր 35-ամյա եղբոր՝ Արթուր Սահակյանի հետ օգնության հասել 2-ամյա փոքրիկին, ով նստած է եղել երկրորդ հարկի պատուհանագոգին։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Երիտասարդները փողոցով անցնելիս են եղել, երբ տեսել են, որ այնտեղ մարդիկ են հավաքված։ Ռաֆիկ Չալուկյանը պատմել է, որ իրենք սկզբում չեն հասկացել, թե ինչ է պատահել։ Հետո, երբ մոտեցել են, տեսել են, որ երեխան նստած է պատուհանագոգին։ Փոքրիկի հագին միայն տակդիր է եղել և նա հանգիստ նայել է անցորդներին։
Տան դուռը թակել են, կանչել են, սակայն տնից ոչ մի արձագանք չի եղել։ Հարևանները մտածել են, որ տանը մեծահասակներից ոչ ոք չկա։
Արթուրը երեխային փոխանցել է եղբորը, ով իջել է աստիճանից։ Նրան միանգամից մոտեցել են այնտեղ հավաքված կանայք, ովքեր երեխային փաթաթել են շորերի մեջ։
Պարզվել է, որ տանը, այնուամենայնիվ, մեծահասակ է եղել։ Երեխայի 22-ամյա մայրն այնքան խորն է քնած եղել, որ չի նկատել, թե ինչպես է երեխան դուրդ եկել պատուհանից։ Նա նաև չի լսել դռան թակոցն ու զանգերը։ Երեխայի հայրն այդ ժամանակ աշխատանքի է եղել։-0-