Նախաթոշակային տարիքի քաղաքացիները լիարժեք աշխատուժ են․ Փաշինյանն անդրադարձել է 55-ից մեծ մարդկանց օգնության հարցին (ՎԻԴԵՈ)

06.04.2020, 20:52
Նախաթոշակային տարիքի քաղաքացիները լիարժեք աշխատուժ են․ Փաշինյանն անդրադարձել է 55-ից մեծ մարդկանց օգնության հարցին․ ՎԻԴԵՈ
Նախաթոշակային տարիքի քաղաքացիները լիարժեք աշխատուժ են․ Փաշինյանն անդրադարձել է 55-ից մեծ մարդկանց օգնության հարցին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկուշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց, որ նախաթոշակային տարիքի քաղաքացիները լիարժեք աշխատուժ են:

Վարչապետն այս մասին ասաց՝ ի պատասխան Հրազդանի մի քաղաքացու այն հարցին, որ կորոնավիրուսով պայմանավորված կառավարության օգնության ծրագրերը չեն վերաբերում մարդկանց այս տարիքային խմբին:

ՀՀ կառավարությունը մարտի 26–ին հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համալիր ծրագիրը։ Նախատեսվում է իրականացնել աջակցության փաթեթներ 5 ուղղությամբ։ Մարտի 30–ին կառավարությունը հաստատեց լրացուցիչ ծրագրեր 3 ուղղությամբ։

Загружается новость ... "Право"

«Մեր կողմից ընդունված հակաճգնաժամային ծրագրերից ոչ մեկը բացառապես տարիքային սահման չունի, բայց ես հասկանում եմ, որ այս տարիքային խմբի հետ կապված խնդիրներ կան: Մենք ներկայումս քննարկում ենք ընտանեկան նպաստի համակարգը բարեփոխելու թեման, որպեսզի համակարգը ավելի արդյունավետ լինի», - ասաց նա:

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ, իր կարծիքով, 21-րդ դարում 55 տարեկանից մեծ քաղաքացիները լրիվ դրույքով աշխատողներ են, և շեշտեց, որ այս համատեքստում կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այն ծրագրերին, որոնք բարձրացնում են քաղաքացիների մրցունակությունը աշխատաշուկայում:

«Նպատակը չպետք է լինի այս տարիքային կատեգորիայի մարդկանց կենսաթոշակների կամ նպաստի ապահովումը, այլ առաջին հերթին նրանց հմտությունների զարգացումը, որպեսզի նրանք աշխատաշուկայում դառնան մրցունակ», - ասաց Փաշինյանը ՝ նշելով, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:-0-