Մոսկվայում փեսացուն փախցրել է հարսնացուին, երբ աղջկա ծնողները հրաժարվել են օժիտ տալուց

06.07.2020, 11:47
Մոսկվայում փեսացուն փախցրել է հարսնացուին, երբ աղջկա ծնողները հրաժարվել են օժիտ տալուց
Մոսկվայում փեսացուն փախցրել է հարսնացուին, երբ աղջկա ծնողները հրաժարվել են օժիտ տալուց

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում ազգությամբ Ղրղզստանից 24-ամյա Ակիլբեկը փախցրել է իր 20-ամյա հարսնացուին՝ Գուլբանային, ում հետ ծանոթացել էր համացանցում, հաղորդում է moslenta.ru-ն: 

Загружается новость ... "Лево"

Տղամարդը հանդիպել էր հարսնացուի մոր հետ, սակայն հրաժարվել էր ամուսնանալ առանց 3 հազար ռուբլու օժիտի: Որոշ ժամանակ անց Գուլբանան դուրս է եկել տանից աղբ թափելու և անհետացել: Զանգերին աղջիկը չի պատասխանել, իսկ հեռախոսն ավելի ուշ անջատել է:

Աղջկա մոր հետ ավելի ուշ կապ է հաստատել փեսացուն՝ Ակիլբեկը՝ պատմելով, որ աղջիկն ինքն է խնդրել փախցնել իրեն, իսկ հետո տղան էլ դադարել է կապի դուրս գալ:

Աղջկա մայրը դստեր անհետանալուց երեք օր անց դիմել է ոստիկանություն: Իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են զույգին: -0-