Մոսկվա-Երևան 2 նոր չվերթ կա․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է մանրամասները

16.08.2020, 14:15
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվա-Երևան 2 նոր չարտերային չվերթերի ժամանակացույցը
Մոսկվա-Երևան 2 նոր չվերթ կա․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթերի ժամանակացույցը։

  • Մոսկվա-Երևան – 23.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 18:30-ին)
  • Մոսկվա – Երևան – 24.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)

Загружается новость ... "Лево"
Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

«Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-