Մեսսիի վրա հարձակում է կատարվել երեկույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)

29.07.2019, 20:33
Մարզիկի անվտանգության աշխատողները միջամտել են քաշքշուքին
Մեսսիի վրա հարձակում է կատարվել երեկույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Իբիցայում անհայտ անձը փորձել է հարձակվել «Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի վրա։

Միջադեպը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ, հայտնում է «Լայֆ.ռու»–ն։ Դատելով սոցցանցերում հրապարակած տեղեկությունից` մարզիկի անվտանգության աշխատողները միջամտել են քաշքշուքին, երբ Մեսսին փորձել է պատասխանել հարձակվողին։

Արդյունքում միջադեպի զարգացումը կանխվել է։ -0-