ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսական Առաջին ալիքի «Время покажет» (Ժամանակը ցույց կտա) հաղորդման ուղիղ եթերում հայազգի քաղաքագետ Արայիկ Ստեփանյանը դիմել է հաղորդման մեկ այլ հայազգի մասնակցի։
«Գևորգ լռի՛ր, մեռնեմ էդ քյանքյուլիդ»,- ասել է նա քաղաքագետ Գևորգ Միրզոյանին, երբ վերջինս փորձել է ընդհատել նրա խոսքը։
«Վերջացրեք այս հայկական վեճը»,- հումորով ասել է նրանց հաղորդավարը։
Տեսանյութը մեծ տարածում է գտել Instagram-ի հայկական էջերում։-0-