Menu.am-ն առաջարկում է Հայաստանում պատվերների առաքման նոր եղանակ կորոնավիրուսի տարածման ֆոնին

13.03.2020, 11:31
Menu.am-ն առաջարկում է Հայաստանում պատվերների առաքման նոր եղանակ կորոնավիրուսի տարածման ֆոնին
Menu.am-ն առաջարկում է Հայաստանում պատվերների առաքման նոր եղանակ կորոնավիրուսի տարածման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Menu.am սննդի արագ առաքման ծառայությունն առաջարկում է արդիականացնել իր ծառայությունները Հայաստանում՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին:  

«Վճարեք օնլայն՝ ստացեք անշփում: Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ օնլայն վճարված պատվերները կարող եք ստանալ անշփում: Եթե ցանկանում եք նվազագույնի հասցնել մարդկանց հետ շփումը, մեր առաքիչը հնարավորություն կտա Ձեզ ընտրել, թե ինչպես եք ցանկանում ստանալ պատվերը»,- նշվում է ծառայության Facebook-յան էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 6 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: -0-