ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդամենը մեկ ամիս առաջ Մեգան Մարքլն ու Հարրի արքայազնը պաշտոնապես այր ու կին դարձան, իսկ արևմտյան լրատվամիջոցներն արդեն հայտնում են Մարքլի հղիության մասին:
Ինչպես հայտնում է
hollywoodlife.com-ը, Մեգանի հղիության մասին հայտնի է դարձել ամուսինների` ամուսնական ուղևորությունից վերադառնալուց անմիջապես հետո: Ընդ որում, պարբերականի հաղորդմամբ, Սասեքսի դքսուհին երկվորյակներ է սպասում:
Նորապսակները վերջերս նոր տուն են ձեռք բերել, և, ըստ լուրերի, ամուսիններն այնտեղ են մեծացնելու իրենց երեխաներին:
Պետք է նշել, որ հարսանիքից առաջ Հարրին և Մեգանը հարցազրույցներից մեկում ասում էին, թե ուզում են երեխաներ ունենալ պսակադրությունից հետո, այնպես որ Մարքլի հղիության լուրերը կարող են հավաստի լինել: -0-