Մազերի աճն արագացնող 7 մթերք

19.07.2021, 11:52
Ներկայացնում ենք մազերի աճն արագացնող 7 մթերք
Մազերի աճն արագացնող 7 մթերք

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստ–Արմենիա/. Ցանկացած կին ցանկանում է ունենալ երկար և փարթամ վարսեր, սակայն դրան ոչ միշտ է հաջողվում հասնել։ Ներկայացնում ենք մթերքներ, որոնց օգտագործումը, մասնագետների խոսքերով, լավացնում է մազերի վիճակն ու արագացնում դրանց աճը, գրում է medikforum.ru–ն։ 

Եվ այսպես... 

Սաղմոն 

 - рис.1

Ձկան այս տեսակը հարուստ է Օմեգա 3–ով, երկաթով և В12 վիտամինով։ Փորձարկումները ցունց են տվել, որ նման համալիրի կանոնավոր օգտագործումը կօգնի կանխել մազաթափությունը, ինչպես նաև կխթանի մազերի աճը։

Հավի ձու 

 - рис.2

Ձուն հարուստ է լեյցինով։ Այս նյութն ազդում է բջիջների մասնատման պրոցեսի վրա, ինչն իր հերթին ազդում է մազերի աճի վրա` թույլ տալով արագացնել դրանց աճը։

Նուշ 

 - рис.3

Նուշը պարունակում է В խմբի վիտամիններ և ճարպաթթուներ։ Բացի այդ, նուշը պարունակում է մեծ քանակի Е վիտամին։ Միկրոտարրերի նման բազմազանության շնորհիվ ամրանում է մազարմատների կառուցվածքը։

Ոսպ 

 - рис.4

Ոսպը պարունակում է մեծ քանակի երկաթ, որը հիմնականում պատասխանատու է առողջ մազերի համար։ Ոսպը նաև պարունակում է մեծ քանակի սպիտակուց, որը կարևոր դերակատարություն ունի մազերի աճի հարցում։

Հավի, հնդկահավի միս

 - рис.5

Գիտնականների խոսքերով, մազերը 80%–ով բաղկացած են կերատինից, և մազաթափությանը նպաստում է հենց կերատինի պակասը։ Սպիտակուցով հարուստ հավի կամ հնդկահավի մսի օգտագործումը նպաստում է կերատինի արտադրությանը։ 

Դդմի կորիզներ 

 - рис.6


Դմի յուղը В խմբի վիտամինների հիանալի աղբյուր է, որոնց շնորհիվ մազերը դառնում են ավելի ամուր, լավանում է նաև գլխամաշկի վիճակը:–0–