Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)

14.09.2019, 15:41
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:

Ինչպես հայտնում է Дон-ТВ-ն, Մարտիրոս Սարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել մոտ 5000 մարդ:


«Աստղերի պողոտա» նախագծի կազմակերպիչները հայտնում են, որ դա արդեն 16-րդ անվանական աստղն է քաղաքում:

Մարտիրոս Սարյանը ծնվել և մեծացել է Նոր Նախիջևանում, այժմ դա Ռոստովի տարածքում է, կյանքի մեծ մասն անցկացրել է Հայաստանում, բայց շարունակել է մասնակցել փոքր Հայրենիքի մշակութային կյանքին:

Գեղանկարիչ, գծանկարիչ և թատերանկարիչ Սարյանն իր ստեղծագործություններում բացառիկ կերպով միավորել է արվեստի արևելյան և եվրոպական ավանդույթները: -0-