Քրիստինա Այանյանը ճանաչվել է Միսս Բոստոն (ՖՈՏՈ)

12.02.2020, 15:47
Քրիստինա Այանյանը ճանաչվել է Միսս Բոստոն. ՖՈՏՈ
Քրիստինա Այանյանը ճանաչվել է Միսս Բոստոն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Օրերս ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող «Միսս Մասաչուսեթս» ամենամյա գեղեցկության մրցույթի «Միսս Բոստոն» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայազգի Քրիստինա Այանյանը: Այս մասին նշվում է գեղեցկության մրցույթի պաշտոնական Facebook-յան էջում:

Քրիստինա Այանյանն ԱՄՆ-ում գործող «Armenian Weekly» պարբերականի թղթակից է:

Իր ապրումներով Քրիստինան կիսվել է նաև իր Facebook-յան էջում:

«Ես անչափ ուրախ եմ և լցված սիրով: Սա հնարավոր չէր լինի առանց լավագույն ԹԻՄԻ և աջակցող թիմի, ովքեր ինձ հետ էին ամենասկզբից»,- գրել է Քրիստինան:

Քրիստինան ծնվել է ԱՄՆ-ում: Ամերիկաբնակ հայուհին գեղեցկության մրցույթների  մասնակցում է մանկուց: Տասը տարեկանում ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թ.-ին ստացել է Մասաչուսեթս նահանգի դեռահասների գեղեցկության մրցույթի գլխավոր թագը:

Մի առիթով գեղեցկուհին նշել է, որ սիրում է Հայաստանը, և ամեն տարի անհամբերությամբ սպասում է Հայաստան գալուն։-0-