Քիմ Քարդաշյանը ցույց է տվել պսորիազից այլանդակված դեմքը (ՖՈՏՈ)

19.03.2019, 15:36
Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանն Instagram–ում արտասովոր լուսանկար է հրապարակել։
Քիմ Քարդաշյանը ցույց է տվել պսորիազից այլանդակված դեմքը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանն Instagram–ում արտասովոր լուսանկար է հրապարակել։

Ինչպես գրում է life.ru–ն, լուսանկարում 38–ամյա հեռուստաաստղն առանց դիմահարդարման պառկած է, իսկ դեմքին կարմիր բծեր են երևում։ Լուսանկարը վերնագրված է` «Առավոտյան պսորիազ»։

 - рис.1
Ֆոտո` Instagram Kim Kardashyan

Ավելի վաղ Քիմը պատմել է, որ հիվանդության առաջին ախտանիշները նկատել է դեռևս 2011 թվականին։ Սկզբում նրան թվացել է, թե քորը զգեստի կտորից է։ Բայց նրա մայրը` Քրիս Ջենները, ով նույնպես տառապում է այդ հիվանդությամբ, ասել է, որ իր դստեր մոտ, հավանաբար, պսորիազ է։

«Ես դա առաջին անգամ հայտնաբերեցի Նյու Յորքի Dash խանութի բացմանը։ Փայլերով զգեստ էի հագել, երբ քոր սկսվեց... Երբ ոտքերս ծածկվեցին բծերով, մայրս ասաց. «Կարծում եմ` քեզ մոտ պսորիազ է»»,– պատմել է Քարդաշյանը։ -0-