Ինչպես պետք է հաղթահարեն միջին տարիքի ճգնաժամը կանայք և տղամարդիկ

11.08.2019, 19:39
Մոսկվայի հոգեբանական օգնության մասնագետ Օլգա Շապիրոն պատմել է միջին տարիքի հաղթահարման մեթոդների մասին:
Ինչպես պետք է հաղթահարեն միջին տարիքի ճգնաժամը կանայք և տղամարդիկ
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հոգեբանական օգնության մասնագետ Օլգա Շապիրոն պատմել է միջին տարիքի հաղթահարման մեթոդների մասին, գրում է gazeta.ru-ն:

Նրա խոսքով, միջին տարիքի հաղթահարման համար տղամարդուն անհրաժեշտ է էմոցիոնալ և ֆիզիկական սթափեցում: Օրինակ, նա կարող է վերանորոգում սկսել, տուն կառուցել կամ ամվոտեքենա գնել:

«Կանանց միջին տարիքի հաղթահարման համար անհրաժեշտ է սովորել չմոռանալ սեփական շահերի մասին` նրանք պետք է անեն այն, ինչ ուզում են, այլ ոչ այն, ինչ պետք էանեն»,- նշում է հոգեբանը: -0-