Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

08.07.2020, 14:35
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին ասվում է Հունաստանում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։ 

Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Նշվում է, որ նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից: 

Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին: 

Загружается новость ... "Право"
Ս.թ. հուլիսի 1-ին Հունաստանի Խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էր համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս /Նասոս/ Եվֆիմիու Աթանասիոսը:

«Համաձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում» /Կինիմա Ալաղիս/, «Հունական լուծում» /Էլլինիկի Լիսի/ և «Մերա 25 » կուսակցությունները:

Դեմ է արտահայտվել Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը»,-նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ։-0-