ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նշել է, թե որ ուղղություններով թռիչքների թույտվություն չկա մինչև ՀՀ-ում Արտակարգ դրության ավարտը

11.08.2020, 17:35
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ մինչև Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն առկա չէ
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նշել է, թե որ ուղղություններով թռիչքների թույտվություն չկա մինչև ՀՀ-ում Արտակարգ դրության ավարտը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։ 

Загружается новость ... "Лево"
Կոմիտեի Facebook-յան էջում նշվում է, որ ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս:-0-