Հայտնի են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները

16.08.2020, 11:54
Կամավորների մոտ 144 կողմնակի ազդեցություն են հայտնաբերել
Հայտնի են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կամավորների մոտ, ում վրա փորձարկվել է «Գամալեա» կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութը, 144 կողմնակի ազդեցություն են հայտնաբերվել, գրում է «Մեդիկ -ֆորում» պորտալը՝ հղում անելով «Ֆոնտանկա» հրատարակության հրապարակմանը։

38 փորձարկվողների մոտ 144 անցանկալի երևույթ է գրանցվել: Պատվաստումից հետո կամավորների մոտ ներարկումների հատվածում այտուցվածություն, ցավ, հիպերթերմիա և քոր է առաջացել:

Загружается новость ... "Лево"
«Ընդհանուր» կողմնակի ազդեցություն են եղել նաև թուլությունը, ջերմության բարձրացումը, ախորժակի կորուստը, գլխացավը, փորլուծությունը, բերանակոկորդային ցավը, հարբուխը, պիրեքսիան, ասթենիան և ռինոռեան:

Հատկանշական է, որ կա պատվաստանյութի օգտագործման տարիքային սահմանափակում: Այն կարող է իրականացվել միայն 18-ից 60 տարեկան մարդկանց մոտ: Դեղը հակացուցված է երեխաներին, թոշակառուներին և հղի կանանց: Ավելին, դեռևս հայտնի չեն պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցությունները այլ դեղամիջոցների հետ ընդունելիս :-0-