437.67
4.35
404.35
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ իրականացվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթողները

16:14
17 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձան Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) ազգային փուլի հաղթողները, հայտնում է «Ռոստելեկոմ»–ի մամուլի ծառայությունը։

Հաղթող են ճանաչվել «Արմ սայբեր քիդզ» (Arm Cyber Kids) թիմի կազմից Ինես և Աշոտ Գասպարյանները։

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, ևս երկու թիմ արժանացան պատվոգրերի։ «Առաջին Կարգ» անվանակարգում պատվոգրի արժանացավ «Վիզ Քիդզ» (Whiz Kids) թիմը Երևանից, իսկ «Տարիքային խմբում լավագույն արդյունք» անվանակարգում` «Դուխով» թիմը Սյունիքի մարզից։

«Լինելով տեխնոլոգիական ընկերություն՝ «Ռոստելեկոմ»-ը շատ է կարևորում նման միջոցառումները, քանի որ երեխաների ուշադրությունն է կենտրոնացվում ռոբոտաշինության և մի շարք այլ պահանջված ու արդիական առարկաների շուրջ։ Հայաստանյան փուլի հաղթողները հնարավարություն կստանան մասնակցելու նաև միջազգային մրցաշարերին, ուր նրանք նոր փորձառություն և գիտելիքներ ձեռք կբերեն»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

2018թօլիմպիադային մասնակցեց 12 թիմ Երևանից և մարզերից, իսկ հաղթող թիմը միջազգային ժյուրիի հաստատումը ստանալուց հետո հնարավոր է ներկայացնի Հայաստանը օլիմպիադայի միջազգային փուլի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերին Թայլանդում։

Այս տարի մրցույթն անցկացվում էր «Սնունդը կարևոր է» կարգախոսի ներքո, և մասնակից թիմերը պետք է ստեղծեին ռոբոտներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սննդային թափոնները, հավաքել տարբեր ֆերմաների դաշտերի հողի որակի վերաբերյալ տվյալներ, կարգավորել նավերում առկա ջերմաստիճանն այնպես, որ սննդի փոխադրման ընթացքում արագ փչացող տարբեր սննդատեսակներ պահպանվեն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և այլն։

Հայաստանում օլիմպիադան անցկացվում է 2016թ.-ից և նպատակ ունի խթանելու ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը, ընդ որում տարեցտարի ավելի մեծ թվով թիմեր են ցանկանում մասնակցել ամենամյա միջոցառմանը։

Հայաստանում մրցույթի պաշտոնական կազմակերպիչը հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը։ 2018թ օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը։


Միջոցառման անցկացման վայրն «Այբ» դպրոցն էր, և ժամը 16։00-ից սկսած հյուրերը մասնակցեցին նաև նախատեսված ծրագրին՝ շրջայցին և ռոբոտների ցուցադրությանը ՖաբԼաբ-ում, լեգո խաղերին Mind Centre-ի և Whiz Code Academy-ի հետ, ազգային պարերի ուսուցմանը և հյուրասիրությանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը և նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։
Մրցույթը ստեղծվել է 2004 թվականին։ Այսօր մրցույթին տարեկան մասնակցում է 6-25 տարեկան 60.000-ից ավելի երեխա և երիտասարդ՝ աշխարհի ավելի քան 60 երկրից:
Մրցույթի հայաստանյան փուլի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։

Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը՝ 3-ը։ Թիմը պետք է ունենա մարզիչ, որը պետք է լինի առնվազն 20 տարեկան։ Թիմի մարզիչը չի կարող լինել թիմի անդամ։
Կարող են մասնակցել 6-19 տարեկան երեխաներն ու երիտասարդները։ Մասնակցության համար պարտադիր չէ որևէ կոնկրետ դպրոց ներկայացնել։ Թիմը կարող է ձևավորվել տարբեր դպրոցների աշակերտներից։ Թիմերը կարող են մրցել տարբր «կարգ»-երում (այս ընտրությունը կատարում են նախօրոք)․

• Սովորական մրցույթ
• «ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթ
• Բաց մրցույթ
• WeDo սովորական մրցույթ

Ինչպես է ընտրվում հաղթողը

Ռոբոտը երեք անգամ կատարում է առաջադրանքը։ Հաղթող է ճանաչվում առավելագույն միավոր հավաքած ռոբոտը։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված