Հայտնի է հարբեցողության զարգացման գլխավոր պատճառը

27.01.2019, 19:47
Պարզվել է հարբեցողության զարգացման գլխավոր պատճառը
Հայտնի է հարբեցողության զարգացման գլխավոր պատճառը
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/.ԱՄՆ–ի, Իսպանիայի և Մեքսիկայի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ ալկոհոլի նկատմամբ մարդկանց հակումը բացատրվում է նրանց բնակության վայրով և կլիմայական գոտիով։

Загружается новость ... "Лево"

Ինչպես գրում է life.ru–ն` հղում անելով Hepatology–ին, ամենից շատ խմում և տառապում են հարբեցողությունից ամենացուրտ երկրներում, այն դեպքում երբ տաք շրջաններում ալկոհոլի օգտագործման մակարդակն ավելի ցածր է։

Գիտնականները պարզել են, որ ցուրտ, մառախլապատ եղանակի պատճառով հոգեբանական խնդիրների, օրինակ դեպրեսիայի և սթրեսի առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է։ Հաճախ հենց այս գործոններն են դառնում ալկոհոլային թունդ խմիչքների չափից շատ օգտագործման պատճառ, որոնց հետևանքով մարդիկ հետագայում հայտնվում են հիվանդանոցում։–0