Հայտնի է Արմեն Ջիգարխանյանի միակ ժառանգորդը

15.11.2020, 13:40
Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 15-ին՝ 85 տարեկան հասակում
Հայտնի է Արմեն Ջիգարխանյանի միակ ժառանգորդը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդեգրված որդին՝ Ստեփանը, նրա կտակով միակ ժառանգն է: Այս մասին հայտնել է  ՏԱՍՍ- ի աղբյուրը  դերասանի շրջապատից:

Загружается новость ... "Лево"
«Ժառանգության հարցի շուրջ շահարկումները մեկընդմիշտ դադարեցնելու համար ես անմիջապես կնշեմ, որ կտակով դերասանի միակ ժառանգը նրա որդեգրված որդին է՝ Ստեփանը: Եվ այլ ժառանգներ չկան», - ասել է գործակալության աղբյուրը:

Նա բացատրել է, որ ավելի վաղ նրա՝ այժմ արդեն նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի վրա կազմվել էր մեկ այլ կտակ:

«Բայց նա չեղարկել է այն, ուստի ժառանգությունը միայն ըստ օրենքի է», - ասել է աղբյուրը:

Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 15-ին՝ 85 տարեկան հասակում: -0-