Հայաստանում ՌԴ դեսպանությունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում կնոջ սպանության միջադեպը

14.12.2018, 13:54
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության հետ կապված միջադեպը։
Հայաստանում ՌԴ դեսպանությունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում կնոջ սպանության միջադեպը
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության հետ կապված միջադեպը։

Ինչպես հաղորդվել է, դեկտեմբերի 2–ին Գյումրիի բժշկական կենտրոնում մահացել է 1961 թվականին ծնված կին։ Նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա` գլխուղեղի և կրծքավանդակի փակ վնասվածքներ, տրավմատիկ շոկ և կոմա։ Կինն ավելի ուշ մահացել է։ Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 112–րդ հոդվածի 2–րդ մասի 14–րդ կետով (Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժածի մահվան)։

Հայկական ԶԼՄ–ները հայտնում էին, որ կնոջ մահվանն իբր առնչություն ունի Գյումրիի 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայողը։

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,– ասվում է դեսպանության հայտարարությունում։

Ինչպես հայտնել է ՏԱՍՍ–ը, հղում անելով Հայաստանի դատական դեպարտամենտի մամուլի ծառայությանը, կնոջը ծեծելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում կալանավորվել է 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող։ Կալանավորման որոշումը տրվել է Հայաստանի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ -0-