Հայաստանն առաջատար է. ինչպես են տարբերվում կինոյի տոմսերն աշխարհի տարբեր երկրներում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

07.08.2019, 17:05
Հայաստանում գրանցվել է գնային ամենամեծ տարբերությունը կինոթատրոններում
Հայաստանն առաջատար է. ինչպես են տարբերվում կինոյի տոմսերն աշխարհի տարբեր երկրներում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գրանցվել է գնային ամենամեծ տարբերությունը կինոթատրոններում 2D և 3D ֆիլմերի սեանսների միջև, մասնավորապես, Եվրոպայի և Ասիայի 32 երկրների համեմատ։

Picodi.com կատարած հետազոտության արդյունքում ստացված վիճակագրության համաձայն, Հայաստանում 3D-սեանցի արժեքը թանկ է 2D–ից 60 տոկոսով, ինչն առավելագույն ցուցանիշն է 32 երկրների շարքում։ Հայաստանին հետևում են Ղազախստանը (58%), Ղրղըզստանը (49%) և Գերմանիան (45%)։ Արժեքի ամենափոքր տարբերությունը գրանցվել է Տաջիկստանում (4%), Ուզբեկստանում (6%), Սաուդյան Արաբիայում (6%) և Հնդկաստանում (7%)։

Հայաստանը նաև աշխատանքային և հանգստյան օրերին տոմսերի արժեքի ամենամեծ տարբերությամբ երկրների հնգյակում է։ Վիճակագրության համաձայն, այդ տարբերությունը կազմում է 25 տոկոս։ Ցուցակում Հայաստանից բարձր է Ինդոնեզիան (50%), Ճապոնիան (38%), Ղրղըզստանը (30%) և Տաջիկստանը (29%)։ հետաքրքիր է, որ 32 երկրներից 15–ում սեանսների գների տարբերություն աշխատանքային և հանգստյան օրերին չկա։ -0-

 - рис.1