Հայաստանի քաղաքացին 3 կգ ոսկեղեն է փորձել անցկացնել Մոսկվայի օդանավակայանով

20.12.2018, 13:37
Մաքսային ծառայության աշխատակիցները Ստամբուլից Մոսկվա ժամանած ՀՀ քաղաքացու մոտ ավելի քան 3 կգ ոսկյա զարդեր են հայտնաբերել:
Հայաստանի քաղաքացին 3 կգ ոսկեղեն է փորձել անցկացնել Մոսկվայի օդանավակայանով
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մաքսային ծառայության աշխատակիցները Ստամբուլից Մոսկվա ժամանած ՀՀ քաղաքացու մոտ ավելի քան 3 կգ ոսկյա զարդեր են հայտնաբերել, որոնք նա ապօրինաբար փորձել է անցկացնել։

Ինչպես հայտնում է «Մոսկվա» գործակալությունը, հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը, Շերեմետևո օդանավակայանի կանաչ միջանցքում մաքսայինները կանգնեցրել են Ստամբուլ–Մոսկվա չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի, ով փորձել է ապօրինաբար անցկացնել 3 կգ ոսկյա իրեր։

«Ուղևորի` իր մոտ պարտադիր հայտարարագրման ենթակա ապրանքների վերաբերյալ տեսուչի հարցման ընթացքում վերջինս ասել է, որ այդպիսիք չունի։ Ծեռքի բեռի զննության արդյունքում հայտնաբերվել են իրեր քարերով` ականջօղեր, ապարանջաններ, մատանիներ և վզնոցներ` 618 հատ ընդհանուր թվով, 75 կոմպլեկտ և 272 զույգ»,– ասվում է հաղորդման մեջ։

Ապրանքի գինը հաստատող փաստաթղթի բացակայության կապակցությամբ որոշում է կայացվել մաքսային փորձաքննությւուն անցկացնելու վերաբերյալ։

Հայաստանի քաղաքացու գործողություններում նկատելի են իրավախախտման հատկանիշներ, որոնց համար պատասխանատվություն է սահմանվում ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 16.2 հոդվածի 1–ին մասով` «Հայտարարագրման ենթակա ապրանքների (բանավոր, գրավոր) սահմանված կարգով չհայտարարագրելը»։ -0-