583.37
6.48
494.13
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հայաստանի ժուռնալիստների միությունը ահազանգում է ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու մասին

00:18
10 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» օրենքի փոփոխությունները ոչ միայն խոչընդոտում են ԶԼՄ-ների աշխատանքը, այլև անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու և տեղեկատվություն ստանալու իրավունքից: Այս մասին Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը տեղեկացրել է օմբուդսմեն Արման Թաթոյանին, հաղորդում է միության մամուլի ծառայությունը:

Միաժամանակ, նրա խոսքով, դա հակասում է պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական պետությունների մոտեցումներին։

«Նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»,- կարծում է նա:
2020թ․ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որով սահմանվել է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Սեյրանյանը հիշեցնում է, որ դրան հաջորդեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։

Սեյրանյանի կարծիքով, վերոնշյալ կարգավորումները խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, և թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։

«Ավելին՝ ԶԼՄ-ների համար սահմանված տուգանքների չափերը կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից»,- նշել է նա:

Նրա խոսքով, բացի այդ՝ ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ ոստիկանությանը տրվել է, այդ թվում՝ մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ տալու լայն լիազորություն, ու հրապարակումը մամուլի էջերից (եթերից, կայքերից) անհապաղ հեռացնելու պահանջ ներկայացնելու, գույքն անմիջապես առգրավելու իրավասություն՝ առանց սահմանելու, թե ներգործության տվյալ միջոցները ո՞ր իրավահարաբերության շրջանակներում պետք է իրականացվեն, և դրանց բողոքարկման ի՞նչ ընթացակարգեր են գործելու։
Սեյրանյանը կոչ է անում օմբուդսմենին իր տեսակետն արտահայտել այս փոփոխությունների շուրջ.արդյոք օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը և և չի՞ վտանգում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված ազատորեն արտահայտվելու, սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:17
09 Նոյեմբերի 2020
Ավելի քան 40 հազ մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ COVID-19-ի պատճառով. Թորոսյան
Ավելի քան 40 հազ մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ COVID-19-ի պատճառով. Թորոսյան
13:46
09 Նոյեմբերի 2020
Արյան բանկին որոշակի խմբերի արյուն է անհրաժեշտ
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը
13:34
09 Նոյեմբերի 2020
COVID-19-ով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. նախարար
COVID-19-ով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. նախարար
22:19
07 Նոյեմբերի 2020
Ֆրանսիան օրթոպեդիկ վիրաբույժներ և բժշկական սարքավորումներ կուղարկի Հայաստանին օգնելու համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանի առողջապահական համակարգին
19:22
05 Նոյեմբերի 2020
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիները պետական նպաստ ստանալու համար կարող են էլեկտրոնային դիմում ներկայացնել
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիները պետական և երեխայի ծննդյան միանվագ նպաստներ ստանալու համար դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով
14:01
03 Նոյեմբերի 2020
Հայ պատգամավորների «արդարացումները» պարգևավճարների համար և «գոտիները ձգելու» պատրաստակամությունը
Հայ պատգամավորների «արդարացումները» պարգևավճարների համար և «գոտիները ձգելու» պատրաստակամությունը
10:31
02 Նոյեմբերի 2020
Գիտնականները նշել են, թե որքան երկար կարող են պահպանվել կորոնավիրուսի հակամարմինները
Գիտնականները նշել են, թե որքան երկար կարող են պահպանվել կորոնավիրուսի հակամարմինները
14:40
31 Հոկտեմբերի 2020
«Բառեր չեմ գտնում, որպեսզի զգացողություններս փոխանցեմ». հայ զինվորի առաջին հանդիպումը նորածին դստեր հետ (ՎԻԴԵՈ)
«Բառեր չեմ գտնում, որպեսզի զգացողություններս փոխանցեմ». հայ զինվորի առաջին հանդիպումը նորածին դստեր հետ. ՎԻԴԵՈ
16:05
30 Հոկտեմբերի 2020
Հայտնի համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը մահացել է կորոնավիրուսից
Հայտնի համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը մահացել է կորոնավիրուսից
10:48
29 Հոկտեմբերի 2020
Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտում ադրբեջանական հրթիռակոծությունից տուժած ծննդատունը
Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտում ադրբեջանական հրթիռակոծությունից տուժած ծննդատունը
13:53
28 Հոկտեմբերի 2020
Արևոտ ու մռայլ. Սուրենյանը պատմել է հոկտեմբերի զարմանալի ֆենոմենի մասին
Արևոտ ու մռայլ. Սուրենյանը պատմել է հոկտեմբերի զարմանալի ֆենոմենի մասին
14:07
25 Հոկտեմբերի 2020
Փորձագետն անվանել է դիմակ կրելու հիմնական սխալները
Փորձագետն անվանել է դիմակ կրելու հիմնական սխալները, որոնք կարող են հանգեցնել կորոնավիրուսով վարակվելու