ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Վատիկանի այգիներում տեղադրված Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 5–ին, հայտնում է
«La Stampa» պարբերականը։
Հանդեսի հաղորդմամբ, արարողությունը կանցկացվի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի ներկայությամբ:
Загружается новость ...
"Право"
Արարողությունից հետո նախատեսված է Հռոմի Պապի հանդիպումը հայ հոգևոր առաջնորդների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նարեկացու` 2 մ բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում և օրեր առաջ տեղադրվել Վատիկանի այգիներում։
2015թ. ապրիլի 12-ին Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նա մեկն է Կաթողիկէ եկեղեցու 36 վարդապետներից և մեծ տեղ ունի ընդհանրական եկեղեցու ականավոր աստվածաբանների կողքին՝ իր անմահ «Մատյան ողբերգության» ստեղծագործությամբ, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: -0-