ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուս հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան իր սիրելիի` Դավիթ Մանուկյանի (Dava) հետ հանգստանում է Թաիլանդում:
Երեկ Բուզովան իր Instagram-յան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ նրանք լողավազանի մեջ են և Դավիդը նրան պահում է ձեռքերի վրա: Դավիթը խոսում է իրենց ակնոցների մասին` ասելով, որ դրանք նույն հայտնի բրենդից են: Օլգան հաստատում է և ասում. «Муж и жена - одна сатана» (Այր ու կին` մի մարմին):
Դրանից հետո երկրպագուները եզրակացրել են, որ զույգը գաղտնի ամուսնացել է և այդ հանգիստն իրականում մեղրամիս է:-0-