Facebook-ը հայտնել է գրեթե 7 մլն օգտատերերի լուսանկարների արտահոսքի մասին
16.12.2018,
13:38
Դրա պատճառը տեխնիկական սխալն էր:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Facebook-ը հայտնել է, որ այլ ընկերություններն օգտատերերի ժապավենում (timeline) չհրապարակված լուսանկարների հասանելիություն են ստացել: Դրա պատճառը տեխնիկական սխալն էր: Խափանումը տարածվել է 6.8 մլն օգտատերերի վրա, գրում է thebell.io-ի ռուսական ծառայությունը:
Հավելվածները ստացել են, մասնավորապես, Stories-ում հրապարակած լուսանկարների, ինչպես նաև Facebook-ում ներբեռնած, բայց չհրապարակած լուսանկարների (օրինակ, օգտատերը մտափոխվել է հրապարակել լուսանկարը) հասանելիություն: Սովորաբար հավելվածներն ունեն միայն այն պատկերի հասանելիությունը, որոնք արդեն հրապարակվել են ժապավենում:
Խափանումը տևել է 12 օր սեպտեմբերին: Լուսանկարների հասանելիություն է ստացել 1.5 հազար հավելված:
Facebook-ը կիրազեկի արտահոսքի զոհ դարձած օգտատերերին խափանման մասին: Ընկերությունը հայտնել է նաև, որ աշխատում է հավելվածների մշակողների հետ լուսանկարները հեռացնելու շուրջ: -0-
Загружается новость ... "Лево"