«Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու»․ մեդիափորձագետը՝ ՀՀ քաղաքացիների տվյալների հերթական արտահոսքի մասին

08.07.2020, 11:40
Մեդիափորձագետը հայտնել է ադրբեջանցիների կողմից իրականացված ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների հերթական արտահոսքի մասին
«Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու»․ մեդիափորձագետը՝ ՀՀ քաղաքացիների տվյալների հերթական արտահոսքի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է ադրբեջանցիների կողմից իրականացված ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների հերթական արտահոսքի մասին։

«Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանակային փաստաթղթեր։ Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու..․»,- գրել է նա Facebook-յան իր էջում։

Ավելի վաղ Ադրբեջանական հաքերները հանրայնացրել էին կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները