Երթևեկի փոփոխություն Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)

20.05.2020, 11:30
Երթևեկի փոփոխություն է տեղի ունեցել Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
Երթևեկի փոփոխություն Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երթևեկության փոփոխություն է տեղի ունեցել երևանի խաչմերուկներից մեկում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երևան քաղաքի Մարտիրոսյան-Լուկաշինի փողոցների և Լուկաշինի փողոց -դեպի Հին Սիլիկյան խճուղի տանող փողոցի խաչմերուկներում 2020թ. մայիսի 20-ից երթևեկությունը կազմակերպվել է կից ներկայացված սխեմայի համաձայն:-0-

 - рис.1