Ձմեռային արևոտ օրերին կհաջորդի ձյուն. առաջիկա օրերի եղանակը

19.12.2020, 10:43
Ձմեռային արևոտ օրերին կհաջորդի ձյուն. առաջիկա օրերի եղանակը
Ձմեռային արևոտ օրերին կհաջորդի ձյուն. առաջիկա օրերի եղանակը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակը:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Երևանում դեկտեմբերի 19-ին և 20-ին ցերեկային ժամերին կգրանցվի +5…+7 աստիճան, 20-ի ցերեկը սպասվում է տեղումներ՝ ձյան տեսքով: -0-