Deworkacy գործարար տարածքների ռուսական ցանցը հարթակ կբացի Երևանում

28.01.2019, 20:47
Deworkacy գործարար տարածքների ոմսկովյան ցանցը դուրս կգա Ռուսաստանի սահմաններից և co-working կբացի Հայաստանի մայրաքաղաքում:
Deworkacy գործարար տարածքների ռուսական ցանցը հարթակ կբացի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Deworkacy գործարար տարածքների ոմսկովյան ցանցը դուրս կգա Ռուսաստանի սահմաններից և co-working կբացի Հայաստանի մայրաքաղաքում, պատմել է Deworkacy-ի կառավարիչ տնօրեն Անդրեյ Կուլագինը Facebook-ի իր էջում:

Deworkacy հարթակը Երևանում կսկսի գործել փետրվարի 5-ին Հայաստանի մշակութային կապերի միության շենքում, հայտնում է vc.ru-ն: Ծառայությունների թվում են աշխատանքային տարածքներ, բանակցային տարածքների վարձակալություն և գործարար միջոցառումների անցկացում: Մոսկվայի հարթակների ռեզիդենտների համար երևանյան Deworkacy քովորքինգը կլինի անվճար:

Երևանի ընտրությունը Կուլագինը բացատրել է հյուրընկալ մշակույթով և Հայաստանում մեծ թվով ամերիկացի ներդրողների ներկայացվածությամբ: Նրա խոսքով, հարթակը թույլ կտա շփումներ հաստատել ամերիկյան ներդրողների հետ:

Deworkacy-ի ներկայացուցիչները հաղորդումը գրելու պահին չեն պատասխանել Հայաստանում հարթակի բացման մեջ ներդրումների և արտերկիր դուրս գալու հետագա ծրագրերին վերաբերող հարցերին: -0-