Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

08.02.2019, 10:50
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին մահացել է կյանքի 84–րդ տարում:
Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին մահացել է կյանքի 84–րդ տարում, հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Մոսխոհրդհի Թատրոնին։

«Սերգեյ Յուրևիչը մահացել է, մանրամասներ առայժմ չգիտենք»,– ասել է թատրոնի ներկայացուցիչը։

Թատրոնի և կինոյի դերասան Սերգեյ Յուրսկին հիշվել է հեռուստադիտողին «Մարդը ոչ մի տեղից», «Սեր և աղավնիներ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ոսկե հորթը», «ՇԿԻԴ հանրապետություն» ֆիլմերում մարմնավորած կերպարներով։ -0-