Դեռ ծխո՞ւմ եք. ավստրալացի տատիկը ցույց է տվել, թե որքան մթերք կարելի է գնել մեկ տուփ ծխախոտի գնով (ՖՈՏՈ)

09.02.2020, 12:37
Դեռ ծխո՞ւմ եք. ավստրալացի տատիկը ցույց է տվել, թե որքան մթերք կարելի է գնել մեկ տուփ ծխախոտի գնով. ՖՈՏՈ
Դեռ ծխո՞ւմ եք. ավստրալացի տատիկը ցույց է տվել, թե որքան մթերք կարելի է գնել մեկ տուփ ծխախոտի գնով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ավստրալացի Ջուդի Լոուսոնն իր մեթոդն է գտել վնասական սովորությունների, մասնավորապես, ծխելու դեմ պայքարում և այդ մասին կիսվել իր Facebook-յան էջում: 

Թոշակառու Ջուդի Լոուսոնն, Ավստրալիայի Լոնսեստոն քաղաքից, մեկ օր որոշել է իր թոռների հետ խանութ այցելել: Խանութում նրանք տեսել են, թե ինչպես է մի տղամարդ կլորիկ գումարի դիմաց մեկ տուփ ծխախոտ գնել, հաղորդում է life.ru-ն: 

Կինը որոշել է չելենջ կազմակերպել երեխաներին ցույց տալու համար, որ վնասակար սովորություններն այդքան չարժեն: Միասին նրանք ողջ գնված մթերքի վրա ծախսել են նույնքան գումար, որքան արժեր ծխախոտի մեկ տուփը:  

Ջուդին այս դեպքի մասին պատմող լուսանկարները հրապարակել է իր Facebook-յան էջում:
Գրառման հետ միասին վերջինս ցուցադրել է նաև ՀԴՄ-ների նկարները՝ օգտատերերի հարցերից խուսափելու համար: 

Ավստրալական ծխախոտի մեկ տուփն արժե 56 ավստրալական դոլար և 95 ցենտ, իսկ կինն անգամ ծախսել է 10 ցենտ պակաս: 
 
Տատիկն ասում է, որ այդ մթերքը բավարար է երեխային 3 անգամ կերակրելու համար: 

«Հույս ունեմ, որ այս դասը նրանց իրազեկեց կյանքի ընտրությունների... և վնասակար սովորություններին չտրվելու մասին»,- նշել է նա իր գրառման մեջ: -0-