16-րդ դարի դիմանկարներ լոնդոնյան մետրոյում․ տղամարդը յուրահատուկ լուսանկարներ է անում (ՖՈՏՈ)

16.02.2020, 15:27
16-րդ դարի դիմանկարներ մետրոյում․ լոնդոնցի լուսանկարչի անսովոր ֆոտոշարքը․ ՖՈՏՈ
16-րդ դարի դիմանկարներ լոնդոնյան մետրոյում․ տղամարդը յուրահատուկ լուսանկարներ է անում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Մեթ Քրեբթրին, ինչպես մեծ քաղաքների շատ բնակիչներ, շատ ժամանակ է անցկացնում մետրում: Ի տարբերություն մեծամասնության, նա նախընտրում է ամբողջությամբ չտարվել իր սմարթֆոնով, այլ ընդհակառակը դրա միջոցով այլ ուղևորներին նայել: Այս մասին հայտնում է daily.afisha.ru կայքը։

Երբ իր շրջապատում տեսնում է աշխատանքից հոգնած, տանջված հարյուրավոր մարդկանց, Քրեբթրին ամենուր հայտնաբերում է իտալական Վերածննդի նկարներ և հոլանդական նկարչության ոսկե դարաշրջանի կերպարների։ Այժմ, «16th Century Tube» Instagram-յան էջում, որտեղ բացառապես Լոնդոնի մետրոպոլիտենի վագոններում կատարված լուսանկարներ են, հարյուրից ավելի դիմանկարներ կան, և ամեն ինչ սկսվեց այս նկարից.



«Լոնդոնի մետրոպոլիտենը վերածննդի ոգով դիմանկարներ պատրաստելու հիանալի պայմաններ է ստեղծում. Այստեղ կա լավ լուսավորություն, և, բացի դրանից, իրենց սմարթֆոններով կլանված ուղևորները, հաճախ այնպիսի դիրքով են նստաում, կարծես աղոթք են կարդում»,-ասում է Մեթ Քրեբթրին։-0-