Չնայած երկրում ֆորս-մաժորային իրադրության վերացմանը՝ սպառողները կարող են դիմել ծառայությունները չդադարեցնելու համար․ Մարուքյան

24.04.2020, 09:00
Չնայած երկրում ֆորս-մաժորային իրադրության վերացմանը՝ սպառողները կարող են դիմել ծառայությունները չդադարեցնելու համար․ Մարուքյան
Չնայած երկրում ֆորս-մաժորային իրադրության վերացմանը՝ սպառողները կարող են դիմել ծառայությունները չդադարեցնելու համար․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հինգշաբթի ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ քննարկել է կոմունալ վճարների վերաբերյալ իրավիճակը։ 

Նախօրեին Հայաստանում բնական գազ և էլեկտրականություն մատակարարող ընկերությունները բաժանորդներին հորդորել էին երեք օրվա ընթացքում կատարել կոմունալ վճարումները: Հայտարարություններ են արվել ՝ հաշվի առնելով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումը, որ ֆորս-մաժորը, որը խոչընդոտում է կոմունալ ծառայությունների գծով վճարումների պարտավորությունների կատարմանը, համարվում է վերացված ապրիլի 22-ից: 

«Այսօր հանդիպել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին և փոխանցել նրան մեր և հազարավոր քաղաքացիների մտահոգությունները՝ կապված այն հայտարարության հետ, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած»,- գրել է Մարուքյանը Facebook-յան իր էջում։ 

Загружается новость ... "Право"
Ըստ Մարուքյանի՝ Բաղրամյանը տեղեկացրել է, որ այդ հայտարարության մեջ հանձնաժողովը տեղեկացրել է նաև, որ անկախ նրանից, թե երկրում ֆորս-մաժորային իրադրությունը համարվում է վերացած, թե ոչ, յուրաքանչյուր սպառող կարող է դիմել կոմունալ ծառայությունների մատակարարին՝ չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս-մաժորի ազդեցության հետևանք համարելու և մատուցվող ծառայությունները չդադարեցնելու համար։ 

«Ընդ որում, պարոն Բաղրամյանի խոսքով, այդ գործընթացը գտնվելու է ՀԾԿ հանձնաժողովի վերահսկողության ներքո»,- ասվում է գրառման մեջ։ 

Այսպիսով, նրանք, ովքեր համաճարակի կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ի վիճակի չեն վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կարող են դիմել գազամատակարարման, էներգամատակարարման կամ այլ համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ մերժում ստանալու դեպքում՝ բողոք ներկայացնել ՀԾԿՀ գրավոր կամ թեժ գծին (010)584529։-0-