ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Չինաստանում տղամարդը փորձել է սպանել իր 79-ամյա մորը՝ նրան ողջ-ողջ թաղելով։ Այս մասին հայտնում է «National Geographic»-ը։
Մայիսի 5-ին Չժան ազանունով մի կին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր ամուսինը սեփական մորը՝ տիկին Վանգին սայլակով տարել է անհայտ ուղղությամբ։ Երբ տղամարդը վերադարձել է, ասել է, որ իր 79-ամյա մորը տարել է բարեկամների մոտ, սակայն պարզվել է, որ կինը նրանց մոտ չէ։
Загружается новость ... "Лево"
Ոստիկանությունը տղամարդուն կանչել է հարցաքննության, որի ժամանակ մա խոստովանել է, որ մորը թողել է գերոզմանատանը՝ լքված գերեզմանափոսում։ Երբ ոստիկանները տեղ են հասել, հողի տակից օգնության կանչեր են լսել։ Նրանք հայտնաբերել են, որ հաշմանդամ կինը դեռ ողջ է։
Վանգին տարել են հիվանդանոց, ներկայումս նա գտնվում է կայուն վիճակում։ Նրա որդուն բերման են եթարկել, նա մեղադրվում է սպանության փորձի մեջ։-0-