Բրիտանիայում ձանձրացող պինգվիններին պղպջակներ արձակող սարք են նվիրել (ՎԻԴԵՈ)

31.07.2020, 17:25
Բրիտանական կենդանաբանական այգում պինգվինները սկսել են ձանձրանալ․ նրանց պղպջակներ արձակող սարք են նվիրել․ ՎԻԴԵՈ
Բրիտանիայում ձանձրացող պինգվիններին պղպջակներ արձակող սարք են նվիրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Բրիտանական Նյուքվեյ քաղաքի կենդանաբանական այգում կարանտինի ժամանակ առանց այցելուների ձանձրացող պինգվիններին օճառի պղպջակներ արձակող սարք են նվիրել։ Այս մասին հայտնում է Daily Afisha-ն՝ հղում անելով կենանաբանական այգու Instagram-յան էջին։ 

Загружается новость ... "Лево"
Պինգվինների համար սարքը որպես նվիրատվություն գնած հովանավորը ցանկացել է անհայտ մնա։ Ինչպես նշել են կենդանաբանական այգու աշխատակիցները, սարքը եղել է Amazon կայքի իրենց ցանկալի գնումների ցանկում։ 

«Պինգվինները հետաքրքրասեր թռչուններ են և, կարծես, նրանց դուր է եկել այդ նորույթը»,- ասվում է Նյուքվեյի կենդանաբանական այգու Instagram-յան էջում։

Պինգվինները սոցիալական կենդանիներ են, որոնց տրամադրությունն ու էմոցիոնալ վիճակը փչանում է, եթե նրանց չզվարճացնեն, նշվում է Bored Panda հրատարակչությունում։-0-